Մոտ 2 հազար ամերիկացի բարձրաստիճան եւ շարքային դիվանագետ հեռացել են պետական համակարգից, կամ պաշտոնազրկվել են, կամ անցել են թոշակի՝ նախագահ Թրամփի վարչակազմի հաստիքային կրճատումների պատճառով։ այս մասին հայտնում է NBC News պարբերականը։ Շատերը հրաժարվել են բարձրաձայն խոսել այդ մասին եւ լրագրողի հետ շփվել են անանունության սկզբունքով; Քելի Ադամս-Սմիթը այն դիվանագետներից է, ով բարձրաձայն է խոսել խնդրի մասին։ Նա ավելի քան երեսուն տարվա աշխատանքային փորձ ունի դիվանագիտության ոլորտում։
24 թվականին հաստատվել է նրա թեկնածությունը որպես Մոլդովայում ԱՄՆ դեսպան, սակայն 25-ի փետրվարին նրա նշանակումը նախագահ Թրամփի կողմից չեղարկվել է։ Համարժեք այլ աշխատանք նրանց Պետդեպարտամենտում չի առաջարկվել եւ դիվանագետը ստիպված է եղել հեռանա Պետդեպից։ NBC News-ը հայտնում է նաեւ, որ Պետդեպարտամենտից հրաժարվել են տվյալներ տրամադրել համակարգում հաստիքների կրճատումների վերաբերյալ։ Հաղորդվում է միայն որ այդ «զտման» հետեւանքով, շատ դեսպանական հաստիքներ նույնիսկ շարունակում են մնալ թափուր եւ Սպիտակ տան վարչակազմը չի կարողանում լրացնել դրանք։