Սպորտ

Մրցավարների ղեկավարը հրաժարական է տվել․ մեղադրվում է խարդախության մեջ

Մրցավարների ղեկավարը հրաժարական է տվել․ մեղադրվում է խարդախության մեջ

Իտալիայի ֆուտբոլի առաջնության «Ա Սերիայի» մրցավարների կորպուսի ղեկավար Ջանլուկա Ռոկին որոշում է կայացրել հեռանալ զբաղեցրած պաշտոնից, այն բանից հետո, երբ Միլանի դատախազությունը նրա դեմ հետաքննություն է սկսել։

Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն։ Ռոկին, հիշեցնենք, որ կասկածվում է խարդախության եւ մրցավարների նշանակումների ընթացքում թույլ տված խախտումների մեջ, որոնք կարող էին օգտավետ լինել «Ինտերի» համար։ Ռոկին հայտարարել է նաեւ, որ իր հրաժարականն ուժի մեջ է մտնում անմիջապես։

Այս որոշումը համաձայնեցված է եղել Ֆուտբոլային մրցավարների Իտալական ընկերակցության հետ եւ համարվել է անհրաժեշտություն, որպեսզի մրցավարական կորպուսը կարողանա բնականոն կերպով շարունակել իր աշխատանքները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image