Հասարակություն

Մի հատ փրչոտ պատգամավոր ունենք, բա ինչո՞ւ չեն ձերբակալում

Մի հատ փրչոտ պատգամավոր ունենք, բա ինչո՞ւ չեն ձերբակալում

Հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը ժամեր առաջ ձերբակալվել է համացանցում իբրև թե խուլիգանություն կատարելու մեղադրանքով։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դոցենտ, փաստաբան Գևորգ Պետրոսյանին հարցրինք՝ նկատե՞լ է խուլիգանություն Սամսոնյանի հանրային խոսքում․

«Բացարձակ։ Խուլիգանության հանցակազմը հստակ սահմանում է, թե ինչ է խուլիգանությունը։ Ես իրենց գործողություններում խուլիգանության հանցակազմ չեմ տեսնում, այլ խնդիր է, որ իրենց ելույթները ոմանց համար անընդունելի են, բայց իրենք քաղաքացի են, ունեն իրենց կարծիքն ազատորեն արտահայտելու սահմանադրական իրավունք, որը ամրագրված է Սահմանադրության 42-րդ հոդվածով, և իրենք ընդամենը օգտվել են իրենց իրավունքներից։ Եթե ձերբակալողները շատ են ուզում խորանալ, թող խորանան Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասով, որ ասում է՝ «Ես ընդդիմադիրներին շինելու եմ»։ Հիմա էդ ո՞նց է․ Սահմանադրությունն ասում է, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, էդ Նիկոլ Փաշինյանը կարող է գանգել, ասել՝ ես բոլորին շինելո՞ւ եմ, իսկ Նարեկ Սամսոնյանին իր կարծիքն արտահայտելու համար ձերբակալե՞ն։ Դա անհավասար մոտեցում է, սա քաղաքական հետապնդում է, և սա քաղաքական նոր բանտարկյալներ ուենալու փորձ է»,- ասաց Պետրոսյանը։

Անդրադառնալով ոստիկանների գործողություններին՝ Պետրոսյանն ասաց․

«Նախ դեռ պետք է պարզվի՝ ձերբակալությունը ինչքանով է օրինական, որովհետև Քրեական օրենսգրքում հոդված կա ակնհայտ ապօրինի ձերբակալելու և կալանավորելու համար։ Հիմա տեսնենք՝ առաջիկա 3 ժամը ի՞նչ են որոշում ձերբակալողները, առաջիկա 72 ժամվա ընթացքում կորոշվի՝ կալանքի տանե՞լ, թե ազատ արձակել, ըստ այդմ էլ կկողմնորոշվենք, թե ինչով կարող ենք օգտակար լինել, բայց որ այստեղ ակնհայտ քաղաքական հետապնդում է․․․։ Էդ ո՞նց է իրենց էն փրչոտ մի հատ պատգամավոր ունեն՝ Արթուր Հովհաննիսյան է, ինչ զահրումար է, որ ասում է՝ ականջդ կկտրենք։ Սա ակնհայտ բռնություն գործադրելու սպառնալիք է, բա ո՞ւր է քրեական հետապնդումը։ Այսինքն՝ մենք ապրում ենք երկակի ստանդարտների երկրում, ապօրինությունների, բռնապետության երկրում։ Սա բռնապետության բաստիոն է, և դրա դրսևորումներից մեկն էլ այսօրվա մեր լսած միջադեպն է»,- ասաց Պետրոսյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image