Երգչուհի Զարուհի Բաբայանը «Սրտի տանիքներով» հաղորդմանը պատմել է դստեր՝ Սոֆիայի ընտանեկան կյանքի մասին՝ ընդգծելով, որ Սոֆիայի ամուսնուն հանդիպելու պահին ինչ տպավորություն է ստացել. «Երբ Սոֆայի ամուսնուն տեսա, հասկացա, որ շատ բարի մարդ է »,– ասել է երգչուհին։ Նրա խոսքով՝ իր համար ամենակարևորն այն է, որ տղամարդը կարողանա կնոջ կողքին կանգնել, ապահովել ընտանիքի հենասյունը և իր աշխատանքով արժևորել ընտանիքը. «Կանայք երջանիկ են, երբ գիտեն, որ կողքին իրենց արժևորող մարդ կա»։ Զարուհին հավելել է, որ նույնիսկ ամենամոտ մայր ու աղջիկների հարաբերություններում լինում են թեմաներ, որոնք աղջիկը չի շտապում կիսել․ դա, ըստ նրա, բնական է արդեն ձևավորված ընտանիք ունեցող կնոջ համար։