Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանին ուզում են զրկել պատգամավորական մանդատից

Գագիկ Ծառուկյանին ուզում են զրկել պատգամավորական մանդատից

Մեր տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ստորագրությամբ գրություն է ուղարկվել այն մասին, որ այսօր՝ նոյեմբերի 16-ին, տեղի կունենա ԱԺ նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաեւ Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը։

Լենա Նազարյանն առաջարկել է Գագիկ Ծառուկյանին ժամը 16։00-ի ներկայանալ նիստին։

Նշենք, որ ԱԺ խորհրդի օրակարգում արդեն ընդգրկվել է որոշման նախագիծը.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 95-րդ հոդվածը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին» 03/2020 եզրակացությունը, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական oրենքի 157-րդ հոդվածի 1-ին մասով` Ազգային ժողովի խորհուրդը  որոշում է.

1.Պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image