Կրթություն

Սորոսականները եւ ԵՊՀ-ն

Սորոսականները եւ ԵՊՀ-ն

Մենք տեղեկացանք, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Գեմաֆին Գասպարյանն ամսի 23-ին ստորագրել են համագործակցության հուշագիր, որը միտված է կրթական, գիտական և մշակութային ծրագրերի համատեղ իրականացմանը, ինչպես նաև համալսարանական կյանքի և գիտակրթական նախաձեռնությունների հանրահռչակմանը։

«Կողմերը, արժևորելով ձևավորված գործընկերությունը, ընդգծեցին երկարաժամկետ համագործակցության կարևորությունը։ Նրանց համոզմամբ՝ համատեղ նախաձեռնությունները կնպաստեն համալսարանական կրթական, գիտական և մշակութային նախագծերի զարգացմանն ու արդյունավետ իրագործմանը», - ասված է հաղորդագրության մեջ:

Հուշագրով նախատեսվում է ծրագրերի իրականացում, որոնք միտված են կրթական, գիտական և մշակութային ոլորտներում համագործակցության խորացմանը, ինչպես նաև առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման միջոցով նոր հնարավորությունների ստեղծմանը։

Համագործակցության շրջանակում ԵՊՀ-ն և «Բուն» գիտամշակութային հիմնադրամը համատեղ ջանքերով կապահովեն համալսարանական կյանքի, կրթական ծրագրերի, գիտակրթական նախաձեռնությունների, միջոցառումների և ձեռքբերումների առավել լայն հանրայնացումը։ Այդ նպատակով կձևավորվեն աշխատանքային խմբեր, որոնք կմշակեն հեղինակային թեմատիկ հաղորդաշարեր, կիրականացնեն փորձի փոխանակում, ինչպես նաև համապատասխան մեդիանյութերի պատրաստում և տարածում սոցիալական ցանցերում, առցանց տեղեկատվական հարթակներում և հեռուստատեսային եթերում, նշված է մայր բուհի պաշտոնական կայքէջում:

Նկատենք, որ «Բուն» գիտամշակութային հիմնադրամի տնօրեն Գեմաֆին Գասպարյանը 2019-ին Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ, իսկ «Բուն» թիվին, որը «Բուն» գիտամշակութային հիմնադրամին է պատկանում, արդեն քանի տարի զբաղված է ՔՊ քարոզչությամբ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image