Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլը ճանաչվել է Հյուսիսային Ամերիկայում անցկացվող 2026 թվականի աշխարհի առաջնության ամենագեղեցիկ ֆուտբոլիստը։ Այս մասին հայտնել է ֆրանսիական սպորտային լրատվամիջոցներից RMC Sport-ը։
Վարկանիշային ցուցակում երկրորդ տեղում է հայտնվել Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Kai Havertz-ը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Noni Madueke-ն։
Ըստ աղբյուրի՝ վերլուծությունը կատարվել է՝ գնահատելով FIFA World Cup 2026-ին մասնակցող մոտ 150 ամենահայտնի ֆուտբոլիստների արտաքին տեսքը։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի 41-ամյա հարձակվող Cristiano Ronaldo-ն այս ցուցակում զբաղեցրել է 45-րդ հորիզոնականը։