Հասարակություն

Բանակ զորակոչվելու փոխարեն վարորդ է աշխատել

Բանակ զորակոչվելու փոխարեն վարորդ է աշխատել

Ուսումնասիրելով Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի համայնքապետարանի պաշտոնական էջը, տեղեկացանք, որ համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանի որդին՝ Երեմ Գրիգորյանը, հոր վարորդն է եղել, իսկ Լեւիկ Գրիգորյանի հորեղբոր տղան՝ Սամվել Գրիգորյանը, համայնքի ղեկավարի տեղակալը:    

Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Էդվարդ Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Լեւիկ Գրիգորյանի որդին վարորդ է աշխատել 2017թ.-ին, հիմա չի աշխատում, հաստիքացուցակում էլ կրճատումներ են եղել. «Տվյալները, որ դուք տեսնում եք, երեւի շատ հին են, այդ ուղղությամբ կաշխատենք: Ունեցել ենք 17 հաստիք, կրճատել ենք վարորդի, համայնքի ղեկավարի տեղակալի, անասնաբույժի, քարտուղարուհու եւ այլ հաստիքներ: Հիմա ունենք 10 հաստիք»:  

Փաստորեն, Երեմ Գրիգորյանը բանակ զորակոչվելու փոխարեն համայնքապետարանում վարորդ է աշխատել, որից հետո մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:  

«Ձեր տղան Ձեր վարո՞րդն է եղել»,- հարց ուղղեցինք Լեւիկ Գրիգորյանին: «Ես հիմա վարորդ չունեմ, գոյություն չունի, դա ո՞ր թիվն եք նայում, արդեն 3 տարուց ավելի չունեմ վարորդ»: 

 -2017թ․-ին Ձեր տղան 19 տարեկան է եղել, ծառայե՞լ է Հայոց բանակում: 

 -Ո՛չ,դեռ սովորում է գյուղակադեմիայում:

-Մեզ ասացին, որ Ձեր տղան Ռուսաստանի Դաշնությունում է:

-Կարող եք ճշտել, տղաս հեռակա սովորում է, երբ դասերի չի լինում, 2-3 ամսով դուրս ա գալիս Հայաստանից: 

Նշենք, որ Լեւիկ Գրիգորյանը Ռաֆիկ Գրիգորյանի եղբայրն է, ով 2003-2012 թթ. ընտրվել է ԱԺ պատգամավոր, 2012-17թթ.-ին  ղեկավարում էր Գեղարքունիքի մարզը: 2019 թ. դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին, հեռացել քաղաքականությունից։

src=https://scontent.fevn1-4.fna.fbcdn.net/v/t1.15752-9/86246391_571688363419180_3750807347757318144_n.jpg?_nc_cat=103&_nc_eui2=AeHRscHxqamxnfR2Ybs3e1Inb0xCAvycFADJ5ZYPd9RMXdaFbj3oa8hqTeWhCftIqg-GytlD1RZ1dyg1KMQbgCZnX5qkyKKWyWKO9H8ROG0Dhg&_nc_ohc=dhl7K1wMHwcAX8-n4CD&_nc_ht=scontent.fevn1-4.fna&oh=2b154ab02c51f9908ffbecb840b9b77a&oe=5F032CBA

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image