Սպորտ

Հայտնի է Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարի թեկնածուի անունը

Հայտնի է Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարի թեկնածուի անունը

«Միլանի» նախկին ֆուտբոլիստ Պաոլո Մալդինին կարող է դառնալ Իտալիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) նոր նախագահը։ Այս մասին հայտնում է La Stampa-ն։

Նա այդ պաշտոնում, եթե նշանակվի, կփոխարինի Գաբրիելե Գրավինին, ով օրերս էր հրաժարական տվել։ Ֆեդերացիայի նախագահի ընտրությունը կայանալու է հունիսի 22-ին։ Թեկնածուների անվանական հաստատումը պետք է տեղի ունենա ընտրություններից 40 օր առաջ։

Հիշեցնենք, որ Գրավինը Ֆեդերացիան ղեկավարում էր սկսած 2018 թվականից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image