Քաղաքականություն

Բարբարոսների արշավանքը

Բարբարոսների արշավանքը

Ինչքան գեղեցիկ, նվիրական բառեր, արտահայտություններ այս իշխանությունն արժեզրկեց, ոչնչացրեց, հողին հավասարեցրեց: Իր ապաշնորհ ու տգետ քաղաքականության արդյունքում սկսեցինք զզվել ու խուսափել «խաղաղություն» բառն արտաբերելուց, որովհետեւ այն նույնացվեց մուրացկանության, խեղճության, ողորմելի պահվածքի, թշնամու առաջ խոնարհվելու, պարտվողականության հետ: Ստացվեց այնպես, որ մեր խաղաղասեր, ամեն առիթով խաղաղություն մաղթող եւ խաղաղության կենացը խմող ժողովուրդը սկսեց խուսափել այդ բառը գործածելուց, որ իրեն «նիկոլական» եւ «զոմբի» չասեն: Արարատ-Արագած դիլեմայով սրանք մեզ մոտ բացասական վերաբերմունք հարուցեցին մեր սիրելի սարի` Արագածի նկատմամբ: Այն դարձավ խեղճության, ազգային արժեքներն ուրանալու, հայ ժողովրդի պատմությունն ու սրբությունները մոռանալու սիմվոլ:

Բայց ի՞նչ մեղք ուներ խեղճ Արագածը, որ սրանք որոշեցին Արարատը մոռացնել տալ` Արագածը բարձրացնելու գնով, այն ամեն պատին խփելով, անգամ էկոպարեկների համազգեստի վրա փակցնելով: Սրանց պատճառով մենք սկսեցինք անմեղ բառերի դեմ կռիվ տալ, օրինակ` «սահմանազատում-սահմանագծում» եզրույթից սկսեցինք սարսափել, երբ այն ընդամենը գործող սահմանների հստակեցում եւ քարտեզագրում պետք է նշանակեր` ոչ ավելի: Մեզ ստիպեցին «Արցախ» բառը մոռանալ, Արցախ ասելիս ցավի, ամոթի, անհուսության, անպաշտպանության զգացում ապրել: «Արցախ» բառը բերեցին նույնացրեցին «Արեւմտյան Հայաստան» արտահայտության հետ, որ ընդամենը մեկ տարի առաջ կորսված մեր հայրենիքի այդ կտորի հանդեպ նույն զգացումն ունենանք, ինչ ունենք հարյուր տարի եւ շատ ավելի առաջ կորսվածի նկատմամբ: Մեր լեքսիկոնից իսպառ վերացրին «բանակ», «զինվոր», «պաշտպանություն» բառերը, որոնք մեր ազգի համար նվիրական հասկացություններ էին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image