Վատիկանում ընթանում է սրբադասման արարողություն, Հռոմի Պապը սրբադասում է նաև հայազգի եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին, ով 1915 թ. ցեղասպանության զոհերից է: Արարողությանը մասնակցում է նաև ՋիԲիԹի հոլդինգի սեփականատեր Գրիգոր Տեր- Ղազարյանը` կնոջ և դստեր հետ: Նա արարողության Խաչքավորներից է:
Այս իրադարձության կապակցությամբ Սուրբ Պետրոսի հրապարակում հազարավոր հավատացյալներ են հավաքվել։
Վատիկանում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա մասնակցում է արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և վեց այլ սրբերի սրբադասման արարողությանը։
Այցի շրջանակում նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հանդիպումը Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի հետ։
Հայաստանի վարչապետը կհանդիպի նաև Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պարոլինի հետ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը արարողությանը ներկայացնում է արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը, իսկ Մեծի Տունն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ եպիսկոպոս Մեսրոպ Սարգսյանը։