Քաղաքականություն

Զոմբիների վերածվելու ճանապարհին

Զոմբիների վերածվելու ճանապարհին

Կարծում եմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը պետք է շնորհակալ լինի ռուսատյացության տեղական դրսևորումներից: Որովհետև դա հիանալի կռվան է Ռուսաստանի ղեկավարության հետ քաղաքական առևտուր անելու ռումով: Ինչն ապահովում է ՌԴ-ի կողմից վերջինիս նկատմամբ կտրուկ գործողությունների բացակայությունը: Հատկապես որ, որպես արտաքին աշխարհի հետ տնտեսապես հարաբերվելու միջնորդ, Հայատանն այնքան էլ արժեք չունի Ռուսաստանի համար: Դրա վկայությունն է նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ 2025 թվականի առաջին եռամսյակում արտաքին առևտրաշրջանառության անկումն ավելի քան 54 տոկոսով: Իսկ այդ առևտուրը հիմնականում իրականացվում է հենց ՌԴ-ի հետ կամ նրա հետ համագործակցությամբ մեկ-երկու այլ երկրի հետ: Դրա մեկ այլ վկայությունը թանկարծեք քարերի գծով բիզնեսի առումով հայաստանյան ինչ-որ ձեռնարկության նկատմամբ քրեական հետապնդումն էր՝ ռուսական դատախազության կողմից իրականաղցված: Էն, որ կապվեց գործարար Գռզոյի (պատգամավոր Խ. Սուքիասյանի) անվան հետ՝ չնայած հերքվեց նրա կողմից: 
Մի խոսքով, Նիկոլը վարչապետ Միշուստինին կամ նույնիսկ նախագահ Պուտինին կարող է ասել, որ եթե ՌԴ-ում խնդիրներ ստեղծվեն իր համար, ապա իրեն կարող է փոխարինել շատ ավելի ռուսատյաց մեկը, քան ինքն է: Ում կողմից անմիջապես կդրվի ռուսական 102-րդ բազան ՀՀ-ից դուրս հանելու պահանջը: Ինչը, չեմ կարծում, թե ոգևորությամբ կընդունվի Ռուսաստանի ղեկավարության կողմից: Ճիշտ կլիներ, իհարկե, որ Նիկոլին փոխարիներ ոչ թե սկզբունքային որևէ ռուսատյաց, այլ պետական մտածողությամբ օժտված՝ ավելի ադեկվատ որևէ մեկը: Այդպիսիք վստահաբար առկա են ընդդիմադիր ճամբարում, սակայն ռուսական կողմում էլ են հասկանում, որ դա ավելի դժվար իրագործելի կլինի, քան առաջին տարբերակը: Ու այդ պատճառով էլ ստիպված շարունակում են հարմարվել Նիկոլին, ինչը սկիզբ առավ դեռևս 2018-ի մայիսից: Ինչն օգուտ է տալիս ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ այն իր անձնական «դուքյանը» դարձրած Փաշինյանին: Չնայած դա էլ արդեն ոչ թե Ռուսաստանի ղեկավարության, այլ գրագետ ու հայրենասեր հայաստանցիներիս խնդիրն է: Ի դեպ, ասվածի հիմնավորում է  Վերին Լարսի շրջանում սելավի պատճառով մտցված սահմանափակումներն ինչ-որ ձևով հանելու՝ Նիկոլի խնդրանքը, որպեսզի ռուսական հացահատիկով բեռնված բեռնատարները կարողանան հասնել Հայաստան: 
Իսկ եթե հրաշք պատահեր ու «խեղճ հարիֆն ինչ անի» բնութագրված անձը կյանքում գոնե մեկ անգամ ադեկվատ վերաբերմունք դրսևորեր իրականության նկատմամբ, ապա կփորձեր օգուտ քաղել ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացումից: Բայց քանի որ վերջինս համառ ու անսասան կերպով շարունակում է գոյություն չունեցող ռուսահպատակությունը փոխարինել իրական թուրքահպատակությամբ, մեզանից անկախ ծագած հնարավորությունը մենք դժվար թե կարողանանք օգտագործել: Ինչ մնում է իրական թուրքահպատակության բնույթին, ապա, կարծում եմ, որ դա գաղտնիք չէ նույնիսկ Փաշինյանի ու նրա խամաճիկ ՔՊ-ականների համար: Այն է՝ հանուն իբրև թե դեպի Արևմուտք շարժվելու՝ թուրքահպատակի վերածվելը ենթադրում է հրաժարում առաջին հերթին ազգային հիշողությունից: Հրաժարում բացասական և թե դրական հիշողություններից. Ցեղասպանությունից և Արցախյան հաղթական պատերազմից: Ինչպես հայտնի է, դա մանկուրտիզմի երևույթն է, որի դեպքում անձը (կամ մարդկանց ինչ-որ խումբ) վերածվում է զոմբիի (զոմբիների ամբոխի)՝ պատրաստ կատարելու տերերի բոլոր հրամանները:  
Ինչևէ, նույնիսկ այդ հեռանկարը խելքի չի բերում վարչապետի աթոռից կառչած անձին: Ով եկեղեցու հավատավոր հետևորդի անվամբ քողարկվելով՝ դրդում է իր նմաններին ներխուժել քրիստոնեական սրբավայրը: Ով Ադրբեջանի բռնապետի հետ խոսքը մեկ առած՝ անընդհատ հակառուսական թրենդի մեջ է պահում իրեն: Ով փորձում է մրցել նավթ ու գազ ունեցող ադրբեջանցիների հետ գլոբալիստական Արևմուտքի հովանավորությունը շահելու առումով: Առանց գիտակցելու, որ Արևմուտքը վաղուց առաջնորդվում է նյութական շահերով և ոչ թե գաղափարախոսական սկզբունքներով: Ով գլոբալ Արևմուտքին իր հավատարմությունն հավաստելու համար՝ գիտակցելով, թե ոչ, սպառնալիքներ է գեներացնում Հայաստանի անվտանգության առումով:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image