Քաղաքականություն

Վերջին 28 տարում իշխանության եղած ժամանակահատվածի բոլոր թալանված, գողացված գումարները վերադարձվել են ՀՀ բյուջե

Վերջին 28 տարում իշխանության եղած ժամանակահատվածի  բոլոր թալանված, գողացված գումարները վերադարձվել են ՀՀ բյուջե

Հունիսի 13-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Սերժ Սարգսյանի կողքը նստած՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ թալանված գումարներն ամենաշատը հետ են բերվել իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ։

Հարց՝ նշել, թե ու՞մ իշխանության օրոք թալանված գումարները։ Այսօր մամուլի ասուլիսով հանդես եկած «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանն ասաց․«Վերջին 28 տարում իշխանության եղած ժամանակահատվածի բոլոր թալանված, գողացված, ապօրինի կերպով ստացված գումարները վերադարձվել են ՀՀ պետական բյուջե։ Եվ եթե այս ընտրությունների արդյունքում ժողովուրդը մեզ տար այնքան քվե, որ մենք ձևավորեինք իշխանություն, ես շարունակելու էի իմ գործը։ Անկախ նրանից՝ կլինեին այդ մարդիկ մեր քաղաքական ուժի ներկայացուցիչներ, մեզ բարեկամ, դաշնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, կլինեին իմ բարեկամները, հարազատները , եղբայրները, ընկերները։  Եթե խախտել են օրենք, պետք է պատասխան տան ողջ խստությամբ, եթե երկրից գողացել են 1 լումա ,պետք է վերադարձնեն այդ 1 լուման։ Ես միայն կողմ եմ դրան։ Ով խախտել է օրենք, պետք է պատասխան տա։ Ինձնից սկսած, օրեքը չպետք է լինի ընտրովի»։

Վանեցյանը նույնիսկ նշեց՝ կոռուպցիայի դեմ պայքարի դրոշով իշխանության եկած ուժի կազմում եղած ժամանակ դրոշակակիրը եղել է ինքը։ Չի փոշմանել։

Հարց՝ այդ դրոշը ձեռքին ինչպե՞ս էր Սերժ Սարգսյանի հետ դաշինք կազմում։

Պատասխան․«Նորից եմ կրկնում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակահատվածում իմ կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել են բազմաթիվ իմքայլական թիմի անդամներ, փոխնախարարներ, տեսչության պետեր, ծառայության պետեր․․ ե՞ւ, եթե ապօրինություններ էին անում, ես ԱԱԾ պետն էի, պե՞տք է ձերբակալեի, իսկ եթե ձերբակալեի, ինձ պետք է ասեին՝ մեր թիմակցին ձերբակալել ես, թող գնա։ Հիմա նույնը վերաբերում է Սերժ Սարգսյանի հետ կապված։ Կա՞ մի դեպք ,որը վերագրվել է Սերժ Սարգսյանին։ Եղել են իր իշխանության ժամանակ մարդիկ, որոնց մասին ես տեղեկություն ստացել եմ, իրականացրել եմ իմ գործողությունները։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image