Միջազգային

Բաքուն է՞լ է ձգտում ԵՄ․ բանակցությունները վերսկսվել են

Բաքուն է՞լ է ձգտում ԵՄ․ բանակցությունները վերսկսվել են

Ադրբեջանն ու Եվրամիությունը համաձայնեցրել են «Գործընկերության առաջնահերթությունների» տեքստը և վերսկսել են ռազմավարական համագործակցության շուրջ բանակցությունները, հայտարարել է երկրում ԵՄ պատվիրակությունը։

«Բաքվում ԵՄ-ի և Ադրբեջանի միջև արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել գործընկերության 30-ամյակի առթիվ։ Բանակցողները նախնական համաձայնեցրել են «Գործընկերության առաջնահերթությունների» տեքստը և պաշտոնապես վերսկսել են նոր երկկողմ համաձայնագրի (ռազմավարական գործընկերության վերաբերյալ) շուրջ բանակցությունները», - հայտնել է դիվանագիտական ​​առաքելությունը, մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Մեր ուշադրության կենտրոնում է երկխոսության ամրապնդումը, կապերի զարգացումը և տնտեսական համագործակցությունը», հավելել են ԵՄ ներկայացուցչությունում։

Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ներառում է չորս բաղադրիչ։ Որոշ առևտրային և տնտեսական հարցեր մնում են չլուծված։ Բաքուն նախկինում հայտարարել էր, որ փաստաթղթի տեքստը համաձայնեցված է 90%-ով։

Այս համաձայնագրի շուրջ կողմերի միջև բանակցություններ չեն վարվել արդեն մի քանի տարի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image