Այլ

Փաշինյանն ընդունեց Ալիևի պայմանները. Ադրբեջանում ցնծում են

Փաշինյանն ընդունեց Ալիևի պայմանները. Ադրբեջանում ցնծում են

Գրել ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 18-ին Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությանը (ВГТРК) և ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում հաստատել էր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի 17 հոդվածից 15-ը համաձայնեցված են: Նրա պնդմամբ, չհամաձայնեցված հարցերից մեկը վերաբերում է Հայաստան–Ադրբեջան սահմանին 3–րդ երկրների ուժերի չտեղեկայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերի հետքաշմանը:
«Մենք իրականում մեծ առաջընթաց ենք գրանցել խաղաղության պայմանագրի շրջանակներում։ Այս փաստաթղթի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցվել է, մնացել է 2-ը: Իսկ Կազանում Հայաստանի վարչապետի հետ իմ վերջին հանդիպման ժամանակ, դե, այն, ինչ ես լսել և զգացել եմ, այն էր, որ այս երկու հոդվածները համաձայնեցված չեն, բայց կարող էին ընդունվել նաև Հայաստանի կողմից: Նկատի ունեմ մեր պայմանները»,-նշել էր նա:

Եվ ահա, Ալիևի հարցազրույցից մեկ օր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ դեմ չէ խաղաղության պայմանագրի կնքման համար Ադրբեջանի նախագահի պայմաններին, բայց՝ վերապահումներով։ 
«Առաջարկում ենք, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա։ Սա տրամաբանական է, որովհետև այդ հատվածներում հենց սահմանազատման բերումով էսկալացիայի ռիսկն էականորեն նվազեցվում է, եթե չասենք նվազագույնի է հասնում»,– «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Փաշինյանը: Նա հավաստիացրել է, որ ամբողջական սահմանազատումից հետո, Հայաստան-Ադրբեջան սահմանի որևէ հատվածում 3–րդ ուժի ներկայության կարիք չի լինի, և Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է այս տրամաբանությունը:

Ինչ վերաբերում է միմյանց դեմ ներկայացված հայցերի հետքաշմանը, ՀՀ վարչապետն ընդգծել է` երբ խաղաղության պայմանագիր է ստորագրվում, դա տրամաբանական է, հետևաբար՝ գաղափարն ընդունելի է Հայաստանի համար, ընդգծել է Հայաստանի ղեկավարը: Նրա խոսքով` ոչ միայն միջազգային դատական ատյաններում վեճերը լուծելուց պետք է հրաժարվել, այլև բուն վեճերից: Անդրադառնալով նաև այն հարցին, որ Ալիևը նաև խոսել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին, Փաշինյանը շեշտել է` գաղափարը կառուցողական է։ Ընդգծել է` Հայաստանը հասկանում է այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը։ Միևնույն ժամանակ նա շեշտել է` ուզում են համոզվել, որ հենց այդ նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը։

Փաստորեն, Փաշինյանը բացահայտ ընդունում է Ադրբեջանի պայմանները՝ հերթական անգամ ի ցույց դնելով «խաղաղության»՝ իր տեսլականի հակապետական, ստորաքարշ և բարոյազուրկ բնութը: Էլ չենք ասում, թե Ալիևն ինչ այլ վերջնագրեր ու պահանջներ է առաջադրում Հայաստանի օրվա իշխանություններին՝ ադրբեջանցիների Հայաստան վերադարձից մինչև Սահմանադրության փոփոխություն, «Զանգեզուրի միջանցք» և այլն:
Ի դեպ, ադրբեջանական մասմեդիան ինտենսիվ լուսաբանել է Ալիևի «գործընկեր» Փաշինյանի վերջին հարցազրույցում հնչած՝ իրականում հայության համար ակնհայտորեն վտանգավոր և հույժ մտահոգիչ մտքերը: Ադրբեջանական ԶԼՄ-ների նյութերում հիմնական գլխագրերը հետևյալն են՝ «Փաշինյանն ընդունեց Ալիևի պայմանները», «Փաշինյանն աջակցեց Ալիևի գաղափարներին» և այս ոգով ցնծագին մի քանի վերնագրերով հրապարակումներ ևս:
Այս ամենը, դժբախտաբար, վկայում է 44-օրյա պատերազմի ցավագին ու եղերական կապիտուլյացիայից հետո Փաշինյանի հերթական՝դիվանագիտական, քաղաքական և պետական կապիտուլյացիայի մասին, որն արվել ու արվում է հայ ժողովրդի անվտանգային ու գոյաբանական արժեքների տապալման գնով և նրա արյան ու ճակատագրի հաշվին:

 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image