Քիչ առաջ Շերեմետևո օդանավակայանում արտակարգ պատահար է տեղի ունեցել: Մոսկվա-Երևան չվերթով թռչող ուղևորը հայտարարել է, որ իր ուղեբեռում ռումբ կա:
Չվերթը հետաձգվել է, օդանավակայանում ստուգումներ են կատարվում: Ուղևորը կին է, որն իրեն ագրեսիվ է պահում:
Տեղեկությունն արդեն հայտնվել է ռուսական տելեգրամ ալիքներում: