Քաղաքականություն

Նիկոլական քարոզչությունը ԵԺԿ բանաձևը փորձում է իրեն ծառայեցնել

Նիկոլական քարոզչությունը ԵԺԿ բանաձևը փորձում է իրեն ծառայեցնել

Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) կոնգրեսը Հայաստանի մասով բանաձև է ընդունել: «Հայաստանում ընթացիկ քաղաքական իրավիճակը» վերնագրով բանաձևում ԵԺԿ-ն ողջունել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներն, այդ թվում` ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտում իրականացված բարեփոխումները, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված Հայաստանի ջանքերը, կարևորել է Բաքվում ապօրինի պահվող հայերի ազատ արձակումն, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների սերտացումը։ 

«Այս քայլը վերահաստատում է հայ ժողովրդի առկա հանձնառությունը երկրում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման գործում և սահմանում է հստակ ուղի դեպի ԵՄ-ի հետ ավելի խորը ինտեգրում»,-նշված է բանաձևում։ 

Ասվում է նաև, որ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտներում շարունակական քաղաքական երկխոսությունը և բարեփոխումները շարունակում են մնալ կարևոր գործիքներ՝ Հայաստանը ԵՄ-ին մոտեցնելու համար՝ ապագա անդամակցության հեռանկարով։ 
Սակայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այդ բանաձևի մասին հայտարարություն է տարածել, որտեղ իր խոր վրդովմունքն ու ափսոսանքն է հայտնել Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարին ընդունված բանաձևի հետ կապված:
«Ակնհայտ է, որ այդ բանաձեւի նախագիծը ստեղծվել է հակազգային օրակարգ սպասարկող Հայաստանի իշխող կուսակցության գրասենյակում, իսկ ԵԺԿ համագումարի օրակարգում է հայտնվել ԵԺԿ որոշ ազդեցիկ գործիչների անձնական լոբբինգի արդյունքում՝ առանց ԵԺԿ անդամ հանդիսացող հայաստանյան կուսակցությունների հետ նախնական քննարկման։

Նման գործելաոճը ոչ միայն դատապարտելի է, այլեւ ամբողջությամբ հակասում է ԵԺԿ սկզբունքներին եւ արժեքներին, որոնց մենք ականատես ենք եղել եւ մշտապես բարձր ենք գնահատել մեր անդամության ողջ տարիների ընթացքում։ 

Խախտվել են համերաշխության, թափանցիկության, ներառականության, գործընկերության՝ քաղաքական ընտանիքին հատուկ սկզբունքները»,-ասվում է ՀՀԿ հաղորդագրության մեջ:
ՀՀԿ-ն անընդունելի է համարել նաև երկակի ստանդարտների կիրառումը, մասնավորապես ասվում է.«Անընդունելի են նաեւ կրկնակի ստանդարտները, երբ ԵԺԿ-ն ուկրաինական պատերազմի դեպքում կտրուկ դեմ է արտահայտվում «պարտադրված խաղաղությանը», բայց աջակցություն է հայտնում  Ադրբեջանի կողմից ուժի եւ ուժի սպառնալիքի ներքո, Հայաստանի կողմից միակողմանի զիջումներով եւ ինքնիշխանության ոտնահարումով ձեւավորված այսպես կոչված «խաղաղության պայմանագրին»։

Իրավաբան Ռուբեն Մելիքյանն էլ է անդրադարձել ԵԺԿ-ի բանաձևին, նշելով, որ այդ բանաձևը նիկոլական քարոզչությունը մանիպուլացված ձևով է ներկայացնում:

Նա նշում է.«Այսօրվա բանաձևով ԵԺԿ-ն վերահաստատում է 2023թվականի բանաձևը, որով Արմեն Աշոտյանը ճանաչվել է քաղբանտարկյալ և կոչ է արվել ՀՀ իշխանություններին նրան ազատ արձակել։
Այսօրվա բանաձևը ճանաչում է արցախցիների վերադարձի իրավունքը և Բաքվին կոչ է անում ազատել հայ գերիներին»:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image