Խորհրդակցությունների համար Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Հայաստան և կանցնի իր պարտականությունների կատարմանը, դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցման մասին խոսք չկա:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Դեսպանին կենտրոնից խորհրդակցությունների կանչելը սովորական դիվանագիտական պրակտիկա է։ Հենց այս պրակտիկայի շրջանակներում է, որ Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինին կանչել են խորհրդակցության:
Մենք անցկացրել ենք այդ խորհրդակցությունները։ Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են, ռազմավարական գործընկերներ»,- ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի կանչը Մոսկվա, հայտարարել է, որ դեսպանները պարբերաբար կանչվում են խորհրդակցությունների:
Ինչպես նշվել էր է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված փաստաթղթում, «Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների»: