Հասարակություն

Ալեն Սիմոնյանը նոր օգնական կունենա

Ալեն Սիմոնյանը նոր օգնական կունենա

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երկուշաբթի օրվանից նոր օգնական կունենա։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Խորհրդարանի ղեկավարի օգնական կնշանակվի ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի հանրային իրազեկման ծառայության ղեկավար Մովսես Հարությունյանը։ Եւ քանի, որ Մովսեսը զբաղվել է լրատվականների հետ աշխատանքով, իսկ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակը վերջերս ազատվեց աշխատանքից, ուստի Հարությունյանը զբաղվելու է նաեւ մամուլի խոսնակի աշխատանքով, համակարգելու է լրատվամիջոցների հետ աշխատանքը։

Հիշեցնենք, որ հինգ օր առաջ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանն ազատվեց պաշտոնից, ով ընդամենը մի քանի ամիս առաջ էր նշանակվել՝ այս տարվա հունվարի 16-ին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image