Այլ

Ռուսական զորքերը լայնածավալ հարձակում են սկսել

Ռուսական զորքերը լայնածավալ հարձակում են սկսել

«Փետրվարի 18-ի առավոտից ռուսական զորքերն իրենց հիմնական ուժերը կենտրոնացրել են Կուպյանսկի, Լիմանի, Բախմուտի, Ավդեևի և Շախտյորի ուղղություններում հարձակողական գործողություններ իրականացնելու վրա»։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից։

«Միևնույն ժամանակ ուկրաինական զորքերը հետ են մղել հարձակումները Լուգանսկի, Դոնեցկի և Խարկովի շրջանների 20 բնակավայրերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե ռուսներն արդեն սկսել են իրենց նոր՝ լայնածավալ հարձակումը՝ պատերազմի տարելիցի նախաշեմին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image