Ինչո՞ւ չմասնակցեցիք երեկվա նիստին՝ հարցրինք Գեւորգ Պետրոսյանին։ «Վատառողջ եմ»։ Ասում են՝ Ձեր վրա կոմպրոմատ կա․ դա՞ է պատճառը։ «Ի՞նչ կոմպրոմատ»: ԲՀԿ նիստին Ծառուկյանը Ձեզ ու Բագրատյանին զգուշացրել էր` «լեւի քիչ գնացեք»։ «Դե, եթե լեւի գնալը կոմպրոմատ ա, թող հավաքեն։ Չէ, իսկապես, լավ չեմ՝ պառկած եմ, բայց հետեւում էի քննարկումներին, գնահատականս այն է, որ գլխավոր դատախազն ամեն ինչից խոսեց, բայց ապացույց չներկայացրեց»: 87 հոգի կողմ քվեարկեց։ «87 ձայնը նշանակում է քաղաքական պատվեր, անգամ պլյուրալիզմ չապահովեցին, իսկ միջնորդությունը որեւէ ապացույց չէր պարունակում ենթադրյալ կաշառքի հետ Ծառուկյանի կապի մասին․ իրենք պարզապես կատարել են Փաշինյանի հրահանգը, էն Փաշինյանի, որը հայտարարել էր, որ այնպիսի միջոցառումներ կանցկացնենք, որ ոչ մեկը ծպուտ չի հանի։ Արձանագրենք` այսօրվանից Հայաստանը բռնապետություն է, իսկ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն քաղաքական մահակ են Փաշինյանի ձեռքին»:
Էքսկլյուզիվ
«Հրապարակ». Գևորգ Պետրոսյանը՝ իր դեմ կոմպրոմատի և գլխավոր դատախազի միջնորդության մասին
Ամենաընթերցված
«Հրապարակ». Սարսափազդու հաղորդագրություններ Քննչակ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանի նախընտրական հանդիպումների հետքերով քրեական վար...
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
«Հրապարակ»․ Սյունյաց «ռեմբոներից» բան չմնաց
Սյունյաց երբեմնի խրոխտ ընդդիմադիր համայնքապետերից միայն Գեւորգ Փարսյանը չդավաճանեց իր սկզբունքներին,...
«Հրապարակ»․ Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու
Բերդ համայնքից հայտնում են, որ համայնքում ՔՊ-ի օգտին ակտիվ քարոզչություն է իրականացնում երևանաբնակ բ...
×
❮
❯