Այլ

Բաքվում նոր վայնասուն է․ մեղադրում են Իրանին և Հայաստանին

Բաքվում նոր վայնասուն է․ մեղադրում են Իրանին և Հայաստանին

Կարծում ենք, հակառակ եռակողմ հայտարարության, Հայաստանը կրկին շահագրգռված է Լաչինի ճանապարհի ապօրինի օգտագործմամբ։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման վերաբերյալ ճեպազրույցում, հայտնում է ԱՊԱ-ն։

«Ապօրինի օգտագործումը հասկացվում է որպես հայկական ռազմական կոնտինգենտի ռոտացիա, որը դեռևս դուրս չի բերվել Ղարաբաղի տարածաշրջանից, թալանված օգտակար հանածոների տեղափոխումը Հայաստան նշված ճանապարհով և արտահանումը միջազգային շուկաներ, ինչպես նաև տարածաշրջանում երրորդ երկրների ներկայացուցիչների անցուդարձ, առաջին հերթին Իրանի որոշ անձանց կողմից, որոնց վերաբերյալ Թեհրանը դեռևս բացատրություն չի տվել»,- ասել է փոխնախարարը՝ կրկին ակնարկելով Իրանի քաղաքացիների՝ Ստեփանակերտ այցելելը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image