Ոստիկանությունն այս օրերին խիստ հսկողության տակ է վերցրել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստներին, մասնավորապես գիշեր-ցերեկ հսկում են մարզերից Երևան մեկնող, ավտոերթեր իրականացնող, ճանապարհ փակող քաղաքացիներին՝ «շլագբաում» դնելով նրանց տների մուտքերի առջև:
Գյումրեցի գործարար եղբայրներ Տիգրան և Գևորգ Ավագյանների տունը Շիրակի մարզի ոստիկանները մոտ 2 շաբաթ է՝ հսկողության տակ են պահում: «Որ օրը, որ Բագրատ Սրբազանը հայտարարում է, թե ասենք՝ առավոտյան ակցիա պիտի արվի, իմացեք, որ առավոտ ժամը 07:00-ից պահնորդական ընկերությունը՝ ոստիկանների ու պարեկների տեսքով, մեր դուռը կանգնած է: Մինչ էդ՝ ճամփա փակելու ակցիաների ժամանակ, անձամբ բաժնի պետով , բանով մեր դուռը հսկողության տակ էին վերցրել, ինչխոր մշտական մեկ կամ երկու էկիպաժ ախռանա ունենանք, մե կողմից էլ լավ է, պահնորդական ընկերությանը պիտի վճարեինք՝ մեր տունը հսկեին, էն ա ՝ ձրի կենեն»,- hraparak.am-ի հետ զրույցում կատակեց եղբայրներից Տիգրան Ավագյանը՝ տեղեկացնելով, որ առաջին անգամ ոստիկանությունը տարել էր եղբայրների սեփականություն հանդիսացող էվակուատորը, որը 10 օր անց միայն վերադարձրեցին:
«Երկրորդ անգամ, երբ ճամփա փակեցինք, հասկըցան, որ չպիտի տանեն, օրենքով էլ դա սխալ է:Իրանք մաքսիմում կարան սխալ կայանման համար վարչական տույժ գրեն, բայց պլաշատկա տանելու իրավունք օրենքով չունեն»,- ասաց գյումրեցի գործարարը՝ հավելելով․ «Անկախ իրենց խոչընդոտներից, այլ ելք չկա, շարժմանը մեծ ակնկալիքով մասնակցում ենք, որովհետև իմ կարծիքով՝ թե քաղաքական առումով, թե քաղաքացիական հասարակության լայն ընդգրկման առումով, էս վերջին շանսն է հայ ժողովրդի համար, ու եթե էս էլ չհաջողեց, ես այլ տարբերակ չեմ տեսնում, այլապես էրմենիստանը պատրաստ է»:
Մանրամասն՝ տեսանյութում