Հասարակություն

Ռուսական նոր բջջային բրաուզեր է ստեղծվել 

Ռուսական նոր բջջային բրաուզեր է ստեղծվել 

Ռուսաստանում մշակվել է նոր բջջային բրաուզեր, որը կոչվում է «Լունա»։ Այն ներկայումս գտնվում է փորձարկումների փուլում։ Գործարկումը նախատեսված է մինչեւ այս տարվա վերջ։ Կաշխատի ինչպես iOS այնպես էլ Android համակարգերով աշխատող սմարթֆոնների վրա։ Մշակողը «Инновационная разработка» ընկերությունն է։

Այստեղ նշում են, որ նոր բրաուզերը ավելի արագագործ է, անվտանգ, եւ ռուսական այլընտրանքն է արեւմտյան ինտերնետ բրաուզերների համար։ Ունենալու է նաեւ բաժիններ համացանցով գնումներ կատարելու, տարբեր ծառայություններից օգտվելու, խաղեր խաղալու համար։ «Լունայի» յուրահատկությունն այն է, որ բացելու է եւ ներբեռնելու միայն ստուգված ռեսուրսներ, քանի որ ի սկզբանե հարմարեցված է լինելու ռուսական ինտերնետ տարածությանը։ Արտաքնապես նման է լինելու Apple-ի Safari բրաուզերին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image