Միջազգային

Հարված Թրամփին

Հարված Թրամփին

Վերսկսված իրանական հակամարտությունը մեծացնում է հավանականությունը, որ մերձավորարեւելյան լարվածությունն արժեզրկելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետը, եւ նրա պաշտոնավարումն անփառունակ է ավարտվելու։ Financial Times պարբերականն իր վերլուծական հոդվածներից մեկում անդրադառնում է այս հարցերին։ «Ամենայն հավանականությամբ՝ Թրամփն Իրանի հարցում հասել է իր հնարավորությունների սահմանագծին»,- ասված է հոդվածում՝ մեջբերում կատարելով հանրապետական քաղաքական ստրատեգ Ռոն Բոնժանի խոսքերից։

«Ակնհայտ է դառնում, որ հակամարտության կարգավորումը ժամանակատար է լինելու։ Կարող են անցնել ամիսներ, գուցե՝ տարիներ, նախքան հակամարտությունը կկարգավորվի»,- ասել է Բոնժանը։ Այս իրավիճակում, ըստ նրա, անհասկանալի է մնում, թե ինչպես է ԱՄՆ նախագահը փորձելու ծածկել հակամարտության՝ իրեն եւ ԱՄՆ-ին պատճառած քաղաքական, տնտեսական եւ դիվանագիտական վնասները։

«Դեէսկալացման նպատակով հրահրված էսկալացիան անցյալում էլ որեւէ նշանակալի արդյունքի չէր բերել»,- ենթադրում է Վաշինգտոնի Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի պաշտպանական հարցերով փորձագետ Բեքա Վասերը։ Իրանի դեմ, իհարկե, տնտեսական ճնշումը շարունակվում է՝ երկարատեւ խաղի շրջանակում, սակայն գոնե առայժմ դա իրական արդյունքի չի բերել՝ ընդգծում է Վասերը։ Պենտագոնի՝ Պարսից ծոցի եւ Արաբական թերակղզու հարցերով նախկին տնօրեն Էլիզաբեթ Դենթի կարծիքով էլ՝ ողջ հակամարտությունը հիմա տեղափոխվել է Հորմուզի նեղուց, եւ այլեւս առաջնային խնդիրները, այն է՝ միջուկային ծրագիրը, բալիստիկ եւ թեւավոր հրթիռների ծրագրերը, մղվել են միջազգային օրակարգից դուրս՝ լուսանցք։

Լրահոս

Ամենաընթերցված

Խաղաղվեք. հարցը փակված է

Խաղաղվեք. հարցը փակված է

Խաղաղվեք. հարցը փակված է Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։ Բայց այս անգամ իմ` մանդ...

×
Gallery Image