Հասարակություն

Միայն թե թույլ չասեն

Միայն թե թույլ չասեն

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այսպես անթաքույց ոտնահարում Սահմանադրությունը, նվաստացնում թիմակիցներին, բարբարոսաբար քանդում պետական ինստիտուտներն ու համակարգերը: Ինչո՞ւ է ամենօրյա ռեժիմով ցուցադրում, որ ոչ մեկի հանդեպ կապվածության, հարգանքի, սիրո, նվիրվածության զգացումներ չունի: Որ համատեղ անցած ճանապարհի հիշողությունները, միասին հաղթահարած դժվարությունները, իրեն մատուցված ծառայությունների համար երախտագիտությունն իր համար սին հասկացություններ են: Ինչո՞ւ է ոչնչացնում ազգային արժեքներն ու ավանդույթները, վիրավորում մարդկանց նուրբ զգացումները, ջնջում հայի պատմական հիշողությունը: Չէ՞ որ կան գրված ու չգրված օրենքներ, որոնց ոտնահարումը հասարակությունը կարող է քայքայել, դեգրադացնել եւ, ի վերջո, իր դեմ շրջվել: Թերեւս` այս քայլերն ու պահվածքը բխում են երկրի ղեկին հայտնված մարդու անձնական բարդույթներից եւ պետության ղեկավարի կերպարի մասին նրա թերի պատկերացումներից: Մենք` հայերս, այս վիճակը նկարագրող բազմաթիվ ասացվածքներ ունենք: Օրինակ, անգրագետ մարդիկ ասում են` «թող ասեն գեշ ա, բայց ոչ` էշ ա»:

Այսինքն, թույլ մարդը ողջ կյանքում ուժեղ երեւալու մրցավազքի մեջ է: Նա անգամ կառավարության նիստերի ժամանակ դա չի թաքցնում՝ պարբերաբար կրկնելով. «Մենք չենք եղել եւ չենք լինի թույլ իշխանություն», «ես թույլ չեմ տա, որ որեւէ մեկն ինձ թույլ անվանի»: Եվ ամեն ինչ անում է, որ թույլ չանվանեն: Նրան կարող են հող հանձնող, դավաճան, օրենքներն ու Սահմանադրությունը ոտնահարող, ազգային սրբությունները չհարգող, անհայրենիք ու անշնորհակալ անվանել: Վերջապես` թուրք ասել, միայն «թույլ» չասեն: Թող ասեն` ապերախտ է, բռնապետ է, ավտորիտար ղեկավար է, թող ատեն ու զզվեն, միայն թե վախենան եւ «ուժեղ» ղեկավար համարեն:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image