Իրավունք

Քրեական վարույթ նախաձեռնվե՞լ է, թե՞ ոչ

Քրեական վարույթ նախաձեռնվե՞լ է, թե՞ ոչ

Համացանցում տարածված տեսանյութի շուրջ, որտեղ երևում է, թե ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջամտում և փորձում կանխել, որպեսզի Արտաշատի քաղաքապետը չանդրադառնա նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի շենքի թեմային, քաղաքական դաշտում արձագանքներ են հնչել։

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարցով դիմել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին՝ հետաքրքրվելով, արդյոք տվյալ միջադեպի առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնվել է, թե ոչ։

Ի պատասխան՝ կոմիտեի ղեկավարը նշել է, որ այս պահին որևէ քրեական վարույթ չի հարուցվել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image