Հասարակություն

Խնդիրը չի լուծվում, միայն տուգանում են

Խնդիրը չի լուծվում, միայն տուգանում են

Հայաստանի մարզերի շատ համայնքապետեր  դժգոհում են, որ Առողջապահության  և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները մարզերի գուղերում մատակարարվող խմելու ջրից նմուշառում են կատարում, դրանք ստուգում, որից  հետո եզրակացնում են, որ գյուղական աղբյուրներից, սարերից մատակարարվող ջուրը որակական չափանիշներով չի համապատասխանում խմելու ջրին ներկայացվող պահանջներին։ Մարզերի քաղաքներին խմելու ջուրը մատակարարում է «Վեոլիա  ջուր» ընկերությունը, գյուղերին՝ տվյալ համայնքը։

Ստուգման արդյունքում, նշված տեսչությունը 300 հազար դրամով տուգանում է համայնքի ղեկավարին, սակայն դրա արդյունքում չի լուծվում հիմնահարցը` ոչ գյուղացիներին մատակարարվող խմելու ջրի որակն է լավանում, ոչ գյուղերում ջրի որակը ստուգող լաբորատորիա կամ ջուրը քլորացնող կայան է կառուցվում, ոչ էլ խմելու ջրի այլընտրանքային աղբյուրներ են գտնվում։ Միայն տուգանքներով՝ պետբյուջեն են լցնում։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image