Քաղաքականություն

13 ժամ ի՞նչ են արել. սա ռեկորդ կարող է համարվել

13 ժամ ի՞նչ են արել. սա ռեկորդ կարող է համարվել

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի բնակարանում իրականացված խուզարկությունը չափազանց երկար է տևել՝ այն որակելով աննախադեպ գործընթաց։

Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Տոնոյանն ասել է, որ խուզարկությունը շարունակվել է շուրջ 13 ժամ՝ նշելով, որ նման տևողությամբ գործողությունը կարող է նույնիսկ ռեկորդային համարվել։ Նրա խոսքով՝ դրան հաջորդել է նաև Ծառուկյանի հարցաքննությունը Քննչական կոմիտեում։

Տոնոյանը հայտնել է, որ այն բանից հետո, երբ հայտարարվել է Ծառուկյանին դատարան տեղափոխելու մասին, մի քանի ժամ սպասելուց հետո միայն պարզվել է, որ դատական նիստը տեղի կունենա հաջորդ օրը առավոտյան։

ԲՀԿ խոսնակի գնահատմամբ՝ ամբողջ գործընթացն իրականացվում է ոչ պատշաճ ձևով՝ սկսած քրեական գործի հարուցումից։ Նա պնդել է, որ գործը «դատարկ, մտացածին և ուռճացված» է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image