Ֆուտբոլային ինսայդեր Նիկոլո Սկիրան տեղեկություններ է հրապարակել «Լիվերպուլ» ակումբում սպասվող հնարավոր կադրային փոփոխությունների մասին։
Նրա փոխանցմամբ՝ Լիվերպուլի ղեկավարությունը լրջորեն դիտարկում է գլխավոր մարզչի հարցը։ Մասնավորապես, եթե թիմը չկարողանա ապահովել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/2027 մրցաշրջանի ուղեգիր կամ ընթացիկ մրցաշրջանն ավարտի առանց որևէ տիտղոսի, ապա հնարավոր է, որ Առնե Սլոթը հեռացվի զբաղեցրած պաշտոնից։
Ակումբի ղեկավարության կողմից դիտարկվող հիմնական թեկնածուներից մեկը համարվում է Խաբի Ալոնսոն, որը, ըստ աղբյուրի, վայելում է «Լիվերպուլի» վերնախավի բարձր վստահությունը։ Նշվում է, որ նրա աշխատանքային ոճն ու ժամանակակից ֆուտբոլային մտածողությունը համապատասխան են ակումբի երկարաժամկետ ռազմավարությանը։