Հարցազրույց

Էրդողանը հովանոցն արդեն պահել է Զելենսկու գլխին

Էրդողանը հովանոցն արդեն պահել է Զելենսկու գլխին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Անկարայում: Այդ հանդիպման, ռուս-ուկրաինական պատերազմի, թուրքական ազդեցության և այլ հարցերի շուրջ

«Հրապարակը» զրուցել է թուրքագետ Մհեր Աբրահամյանի հետ:

-Զելենսկու և Էրդողանի՝ լրագրողների համար փակ հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի արտաքին գործերի, ազգային պաշտպանության նախարարները, արտաքին քաղաքականության ու պաշտպանության հարցերով խորհրդականը։ Արդյո՞ք բոլոր հանդիպումներում է այս կազմը ուղեկցում Էրդողանին։

-Իրականում ոչ բոլոր հանդիպումներին է այս կազմը լինում, բայց քանի որ սա նախագահների մակարդակով հանդիպում էր, և բացի դրանից այն ուներ նաև ստրատեգիական և աշխարհաքաղաքական նշանակություն, ուստի նրան մասնակցել են Թուրքիայի կառավարության կարևոր ֆիգուրները: 

-Ի՞նչ նպատակ է հետապնդում Թուրքիան՝ պարտության գնացող Ուկրաինային թիկունք դառնալով։

-Էրդողանն այստեղ իր համար լուծում էր խնդիր, որ կարողանա իր համար ստրատեգիական դիվիդենտեր ձեռք բերել Ուկրանիայի տարածքում կամ այն տարածքում, ոը կմնա Ուկրանիային, և ամենևին էական չէ այս պարագայում Զելենսկու կերպարը: Խնդիրներից ամենակարևորը թուրքական փափուկ ուժի գործադրումն է Ուկրաինայում, և սա ապացուցում են այն երկու համաձայնագրերը, որոնք կնքվեցին։ Դրանցից մեկը վերաբերում էր կրթությանը, մյուս` զանգվածային լրատվությանը և հաղորդակցությանը: Այս երկուսն էլ հնարավորություն են տալիս Թուրքիային բանեցնել փափուկ ուժի քաղաքականությունը Ուկրաինայում: Եթե անգամ Ուկրաինան պարտվի, ապա թուրքերն իրենց համար նախադրյաներ են ստեղծում իրենց հարավային թուլացած կամ թուլացող  երկրում, որը սահման ունի Եվրոպայի հետ, ունենալու ազդեցության լծակներ:

-Հանդիպման հետաքրքիր դրվագ՝ Էրդողանը անձրևանոց է պահել Զելենսկու գլխին` նման լուսանկար տարածվեց․ ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ սիմվոլիկա ունի այս դրվագը։

-Քանի որ Էրդողանը բավականին տեղ է տալիս սիմվոլիկաներին, ուստի այս դեպքն էլ բացառություն չէր: Զելենսկին այն լիդերը չէր, որ Էրդողանը հենց այնպես նրա վրա անձրևանոց պահեր, և բացի այդ նա շատ լավ հիշում է Զելենսկու կատակերգակ եղած ժամանակ իր հասցեին հասցված վիրավորանքը, ուստի սա սիմվոլիկ քայլ էր՝ մասը այն փափուկ ուժի քաղաքականության, որը թուրքերը մտադրված են կիրառել Ուկրաինայում:

-Թրամփի վարչակազմը ինչպե՞ս է տեսնում Թուրքիայի դերը մեր տարածաշրջանում, ի՞նչ ակնկալել ու ինչի՞ն պատրաստ լինեն։

-Կարծում եմ Թրամփի վարչակարգը այս պահին այդքան էլ մեծ հետաքրքրություն չի դրսևորում Հարավային Կովկասի նկատմամբ, քանի որ նրանց համար կան առանձնակի կարևորություն ունեցող խնդիրներ: Իսկ Թրամփը և Էրդողանն ունեն բավականին լավ հարաբերություններ և կարծում եմ, որ ԱՄՆ-ն Թուրքիային միշտ էլ տվել է ստրատեգիական մեծ կարևորություն:

-Հանդիպումից հետո Զելենսկու հայտարարությունն արդյո՞ք ուղերձ էր այն մասին, որ Թուրքիան նախընտրում է Մեծ Բրիտանիա, Եվրամիություն, Ուկրաինա տանդեմը՝ ընդդեմ ԱՄՆ-Ռուսաստան նոր ձևավորվող տանդեմի։

-Չեմ կարծում, որ Ուկրաինան կարող է խոսել թուրքական նախընտրությունների մասին, քանի որ հատկապես վերջին 10-ամյակում Թուրքիան այնքան ինքնուրույն է դարձել, որ տանդեմներն այդքան էլ Էական չեն նրա համար և իր քաղաքականությամբ հատկապես Սիրիայում նա ապացուցեց, որ կարող է սպասել այնքան, մինչև իր համար հարմար պահի իրականացնի իրեն ցանկալի քաղաքականություն:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image