Կրթության նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ սկանդալային իրավիճակ է տիրում Ցեղասպանության թանգարան ինստիտուտում։ Պարզվում է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրավոր հանձնարարությամբ «Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի» հաշվեկշռում գտնվող հողամասը որոշվել է փոխանցել Երևանի քաղաքապետարանին։ Մինչդեռ այդ տարածքում նախատեսված էր կառուցել Ցեղասպահանության զոհերի հիշատակին նվիրված հուշայգի։ Թե ինչու է տարելիցի հենց նախօրեին ՀՀ վարչապետը նման հանձնարարական տվել, ԿԳՄՍ-ում չգիտեն։ Մեր ձեռքի տակ է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գրությունը Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հարություն Մարությանին։
Նշենք նաեւ, որ այս տարի ՀՀ իշխանությունները Հայոց ցեղասպանության տարելիցի որևէ միջոցառում չեն ծրագրել, անգամ հանձնաժողով չեն ձևավորել։ Այդ հանձնաժողովը, ըստ ավանդույթի, կազմավորվում էր տարելիցից ամիսներ առաջ և այս տարվա անգործությունը որևէ առնչություն չունի կորոնավիրուսի համավարակի հետ, քանի որ հանձնաժողովը դեռ հունվար-փետրվարին պետք է սկսած լիներ իր աշխատանքները։
Քաղաքականություն
Սկանդալ Ցեղասպանության տարելիցի նախօրեին
Ամենաընթերցված
Գնա՜ Ռուսաստան, գեղեցկուհի՜ս, հայրենիքը քեզ չի մո...
Պատմական նկարներ կան, որոնք հոդվածից ավելի զորեղ են խոսում։ Այդ նկարներից մեկը Հրապարակ- ում տեղադրվ...
Փաշինյանը բացել է արկղը՝ պարունակությունը շրջվել է...
Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Հաջիեւի հետ Արմեն Գրիգորյանի հանդիպումը «այդ պատերազմի» ռիսկե...
Սա, գուցե, միակ դեպքն է, երբ դժվար է չհամաձայնել Ն...
Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարություններ...
Ջրասուզակը հայտնաբերել է ջրահեղձ եղած 7-ամյա աղջկա...
Այսօր՝ ժամը 9․30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա,...
×
❮
❯