Քաղաքականություն

Ադրբեջանի հաղթանակը նաև Իսրայելի հաղթանակն է. Ռոման Գուրևիչ

Ադրբեջանի հաղթանակը նաև Իսրայելի հաղթանակն է. Ռոման Գուրևիչ

Իսրայելական The jerusalem Post-ը 44-օրյա պատերազմում Ադրբեջանի «հաղթանակի» առթիվ հոդված է գրել: Իսրայելական հայտնի լրատվամիջոցում Ռոման Գուրևիչը հիացած գրում է այն մասին, թե ինչպես Ադրբեջանը «ազատագրեց» իր տարածքները: Հոդվածը վերնագրել է այնպես, կարծես Ալիևից է ոգեշնչվել, օգտագործել է Բաքվի բռնապետի կողմից վերջերս շրջանառության մեջ դրված արտահայտությունը՝ «Ուժի իմաստությունը. ինչպես Ադրբեջանը ռազմական հաղթանակը վերածեց խաղաղության»:

Հոդվածում Գուրևիչը շեշտում է, որ չնայած Ադրբեջանը Արցախն «ազատագրել է» ուժով, սակայն Ադրբեջանի իսկական «իմաստությունը» դրսևորվել է դրանից հետո, երբ սկսել է Արցախում մասշտաբային շինարարությունն ու կառուցապատման աշխատանքները: Էլ ո՞վ, եթե ոչ ցեղասպան պետության իշխանական կայքը մեկ այլ ցեղասպան պետության բռնապետին գովերգող հրապարակախոսությամբ չպետք է հանդես գար եւ գովերգեր Ալիևի կողմից հազարամյա հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը: Ցեղասպաններն իրար լավ են հասկանում և նույն արժեքներն են կիսում:

Գուրևիչն առանց ամոթի պնդում է, որ Ալիևը շեշտը դնում է մարդասիրության և դիպլոմատիայի վրա՝ Բաքվի բանտում տանջամահ արվող մեր գերիները վկա: Եվրոպայից գաղթած այս հրեայի ցինիզմը շատ նման է իր ցեղասպան ադրբեջանցի եղբայրների ցինիզմին: «Ադրբեջանի հաղթանակը կարևոր է նաև մեզ համար: Նոյեմբերի 8-ի հաղթանակը միջազգային իրավունքի, խաղաղության և կայունության վերականգնումն էր: Ադրբեջանի հաղթանակը նաև մեր հաղթանակն էր… Իրական ուժի իմաստությունը ոչ թե գրավելու մեջ է, այլ տղամարդկության, փոխադարձ հարգանքի և գթասրտության»,-այսպիսի սրտաճմլիկ խոսքեր է գրում սույն Գուրևիչը, մոռանալով, որ մենք միջնադարում չենք ապրում և ամենահասարակ մարդիկ անգամ ինտերնետին հասանելիություն ունեն և ամեն պահի կարող են սեփական աչքերով կարդալ կամ լսել Ալիևի գթասրտության, հումանիստական դրսևորումների և իհարկե օկուպացված տարածքները ցեղասպանությունից հետո «շենացնելու» մասին:
Գուրևիչի ցինիկ հոդվածը ուսուցողական օրինակ է եւ հստակ ցուցիչ, թե որքան հակամարդկային ու նողկալի դրսևորումներ կարող է ունենալ հանցագործը, երբ իր հանցանքի համար չի պատժվում: Սովորաբար նմաններին միայն պատիժն է ստիպում զսպվել: Հետևաբար գուրևիչյան ցինիկ մտքերը շարունակական են լինելու, քանի դեռ այդ հայատյաց ու հակամարդկային պահվածքն ընդունվում է, լեգիտիմացվում և ի կատար ածվում, նաեւ ՀՀ իշխանության օժանդակությամբ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image