«Վաշինգտոնը մտածում է միջուկային զենքի բնական փորձարկման մասին, այդպիսի տվյալներ կան»։
Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում։
Կրեմլի ղեկավարը նշել է, որ եթե ԱՄՆ-ն առաջինն այդպես վարվի, ապա ՌԴ պաշտպանության նախարարությունը և «Ռոսատոմը» պետք է ապահովեն միջուկային զենքի փորձարկումը։
Հիշեցնենք, որ այսօր ՌԴ նախագահը հանդես է եկել Դաշնային ժողովին հասցեագրված ամենամյա ուղերձով, որի շրջանակում անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանն ու դրա նախապատմությանը։