Հասարակություն

Գյուղերում էլ բազմազավակ ընտանիքներ գրեթե չկան. Հո գի՞ժ չեն` նստեն երեխա բերեն

Գյուղերում էլ բազմազավակ ընտանիքներ գրեթե չկան. Հո գի՞ժ չեն` նստեն երեխա բերեն

Hraparak.am-ի հետ զրույցում Շիրակ կենտրոնի  նախագահ Վահան Թումասյանն ընգծում է, որ օր օրի Շիրակի մարզի համայնքներում սոցիալական խնդիրը սրվում է։

«Աշխատանքային օրս հիմնականում անցնում է գյուղերում․ այս օրերին գործնականում դադար չկա, քանի որ վառելափայտի բաժանման փուլն է։ Սոցիալական ծառայությունների ղեկավարները տվյաններ են տրամադրել համայնքի բնակիրչներից, այդ հետքերով ենք գնում ։ Շատ անգամ չեմ վստահում․ փորձում եմ անձամբ ստուգել` համոզվելու համար, արդյոք ընտանիքը իսկապես կարիքավոր է, թե ոչ։ Բայց հաճախ պարզվում է, որ ցուցակից դուրս են մնացել նաև մարդիկ, որոնք իսկապես կարիք ունեն»,- ասում է մեր զրուցակիցը` շարունակելով.

«Հիմա առաջնային խնդիրը վառելափայտն է։ Գիտեք, Շիրակում ձմեռը խիստ է, համայնքներում, եթե նախկինում` 7_10 տարի առաջի նորմալ բազմազավակ ընտանիքներ շատ կային, հիմա բազմազավակ ընտանիքներից հանդիպում են պատահական ձևավորված` խառը ամուսնություններից երեխաներ ունեցող, խառը տիպի ընտանիքներ։Այսօր, ընտանիքի կայացման հարցերում՝ իրավիճակն այլ է։ Թեպետ, սա նույնպես պատճառ ունի, քանի որ նախկինում մենք բազմազավակ ընտանիքներին բնակարաններ էինք հատկացնում։ Թերևս հենց դա է պատճառը, որ նրանցից ոմանք դուրս են եկել կամ տեղափոխվել են։Եվ ի վերջո,  նախկինում կապի և ինտերնետի խնդիր կար, տեղափոխության  դժվարություններ, հիմա մարդիկ արդեն իրենց տեղերը չեն նստում, գնում են այստեղ֊այնտեղ` իրենց  կյանքը դասավորում։ Հո գիժ չե՞ն, նստեն երեխա ունենան»,- գյուղերում բազմազավակ ընտանիքների վերացման պատճառներից է համարում Վահան Թումասյանը։

«Հիմա ցավով նկատում ենք, որ գնում ենք տնակային ավաններ, տեսնում ենք, որ այնտեղ ապրում են միայն առավել խոցելի անձինք՝ հոգեկան խանգարումներ ունեցողներ, հաշմանդամներ, խեղված մարդիկ, քայքայված ընտանիքներ, մեռած հոգիներ եմ տեսնում միայն»,- նշում է նա։

«Անկեղծ ասած՝ հիմա հասկացա, որ նախկինում շատ ուշադրություն եմ դարձրել, այսպես ասած` երես եմ տվել Գյումրիի տնակային ավաններին։ Ափսոսում եմ, որ գյուղերին քիչ ուշադրություն եմ ցուցաբերել, հիմա փորձում եմ այդ բացը լրացնել»,- ասում է Շիրակ կենտրոնի նախագահը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image