ՔՊ-ն ամբողջությամբ մխրճվել է նախընտրական օրակարգի մեջ, մինչ ներկուսակցական ընտրությունները կլինեն, եւ հայտնի կդառնա, թե ովքեր ցուցակի որ հորիզոնականում են տեղավորվելու, ՔՊ-ականներն ակտիվ ներգրավված են տարածքային կառույցների, ինչպես նաեւ՝ ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչներ ընտրելու գործերին։ Բոլոր մարզերի բոլոր համայնքներում ՔՊ-ն ԸԸՀ հանձնաժողովների «ձիգ» թեկնածուների է ներկայացնում կուսակցության աշխատակազմին, որը կկայացնի վերջնական որոշում, եւ թեկնածուների անունները կներկայացվեն ԿԸՀ։ Ինչպես հայտնի է՝ օրենքով սահմանվում է, որ խորհրդարանում ներկայացված ուժերը 2-ական թեկնածու կարող են առաջադրել ԸԸՀ հանձնաժողովներում։ Եվ չնայած ՔՊ-ականների շարքերում դեռ իրենց ճակատագրի հարցով խոր անորոշություն է, եւ հայտնի չէ` ով կլինի ցուցակի անցողիկ տեղում, ով` ոչ, սակայն, մեր աղբյուրի վստահեցմամբ, բոլորն անխտիր եւ անմնացորդ ներգրավված են նախընտրական պրոցեսներում, քանի որ հասկանում են, որ դրանից է կախված, թե ընտրությունից հետո, եթե ՔՊ-ն իշխանություն վերցնի, իրենց կյանքն ինչ ընթացքով կշարունակվի։
Էքսկլյուզիվ
«Հրապարակ»․ Բոլորն անխտիր եւ անմնացորդ ներգրավված են նախընտրական պրոցեսներում
Ամենաընթերցված
«Հրապարակ». Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին
Նիկոլ Փաշինյանը որոշել է իր ամենամտերիմ մարդկանց «ժերտվա տալ»։ Առաջինն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր,...
«Հրապարակ»․ Շահումյանցի Ժիրոն ու նրա «կլանը»՝ կրկի...
Քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել՝ առանց անուններ նշելու, որ հավաքված ապացույցների հ...
«Հրապարակ». Իշխանությունը մարզպետացու է փնտրում
Իշխանությունը Կոտայքի մարզում մարզպետացու է փնտրում ու չի գտնում: Բանն այն է, որ Կոտայքի մարզպետ Ահա...
«Հրապարակ»․ Ներիշխանական խմորումներ եւ ՔՊ-ական կրք...
Հունիսի 7-ի ընտրություններից հետո ներիշխանական բուռն խմորումներ են ընթանում։ Նիկոլ Փաշինյանը նախ որո...
×
❮
❯