Ադրբեջանում 20 քրեական գործ է հարուցվել զինծառայությունից խուսափելու դեպքի առթիվ։
Այս մասին ասվում է այդ երկերի Գլխավոր դատախազության և Զինվորական ծառայության զորահավաքի և զորակոչի պետական ծառայության համատեղ տեղեկատվության մեջ, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները։
Հաղորդվում է, որ դատախազությունում ստացված նյութերի հիման վրա քննություն է տարվել 2023 թվականին զինվորական ծառայության զորակոչից խուսափելու դեպքերի առթիվ։
Նշված փաստերի առթիվ 20 դեպքով հարուցվել է քրեական գործ և կատարվել նախաքննություն Քրեական օրենսգրքի 321.1 և 321.2 հոդվածներով (զինվորական ծառայությունից խուսափելը), որոնցից 6-ն ուղարկվել է համապատասխան դատարանների քննությանը, իսկ մնացած մասով նախաքննությունը շարունակվում է։
Բացի այդ, ներկայումս 125 անձ տեղափոխվել է Զինվորական ծառայության և զորակոչի պետական ծառայության համապատասխան կառույցների տնօրինություն՝ պարտադիր զինծառայության ուղարկելու նպատակով։