Հասարակություն

«Հրապարակ»-ի լրագրողը հաղորդում ներկայացրեց. ի՞նչ է կատարվել Սարիկ Մինասյանի թաղամասում

«Հրապարակ»-ի լրագրողը հաղորդում ներկայացրեց. ի՞նչ է կատարվել Սարիկ Մինասյանի թաղամասում

Այս պահին Ոստիկանության Կումայրիի աշխատակիցները արձանագրություն են կազմում «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լիա Սարգսյանի հաղորդման հիման վրա: Լրագրողը դեպքի վայրից հայտնում է, որ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի թաղամասում կա ավելի քան երկու ընտրատեղամաս, որոնց միջակայքում տեղակայված է ապօրինի շտաբ, որի հեռավորությունը պահպանված չէ, ընտրատեղամասի դեմ դիմաց գտնվում է կուսակցության շտաբը: Շտաբում լրագրողը ֆիքսել է Սարիկ Մինասյանի նախընտրական պաստառները, ինչպես նաև շտաբի ներսում գտնվող տղամարդկանցից մեկը խոստովանել է, որ այս կառույցում շտաբ է գործում: Լրագրողն արձանագրում է, որ շտաբի դիմաց կան կուտակումներ, ինչից անմիջապես հետո հեռացվել են Սարիկ Մինասյանի պաստառները:

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image