Հասարակություն

Իշխանությունները պարտվել են 100 տոկոսով

Իշխանությունները պարտվել են 100 տոկոսով

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը անդրադարձել է ընկերության շուրջ ձևավորված իրավիճակին՝ այն որակելով որպես փոքր խմբի կողմից պարտված գործընթաց։

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ իր գնահատմամբ իշխանությունները այս գործընթացում լիովին պարտություն են կրել՝ ընդգծելով, որ իրենք ներկայացրել են բավարար հիմնավորումներ և փաստեր, իսկ դատարանը նույնպես հաստատել է դրանց առկայությունը։

Ղազինյանի խոսքով՝ քննարկվող թեման ունի հստակ քաղաքական ենթատեքստ, և նրա համոզմամբ Հայաստանում գրեթե չկա մեկը, ով կասկածի դրա քաղաքական բնույթին՝ բացի շահագրգիռ կողմերից։

Նա նաև հավելել է, որ իրենց կողմից բարձրացված հարցերն ու ներկայացված փաստարկները հիմնված են փաստերի վրա և ունեն բավարար հիմնավորվածություն։

«Իշխանությունները պարտվել են 100 տոկոսով»,- նշել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image