Իրավունք

Ինչու են բերման ենթարկել Կանդազին

Ինչու են բերման ենթարկել Կանդազին

Գրել ենք, որ այսօր առավոտյան իր տանից բերման են ենթարկել Արցախյան բոլոր պատերազմների մասնակից, հայտնի հետախույզ, հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, որը Սամվել Կարապետյանի աջակիցն է։

Չնայած Հակակոռուպցիոն կոմիտեից առայժմ չեն պատասխանում մեզ, սակայն, մեր տեղեկություններով, Արթուր Ավանեսյանին բերման են ենթարկել, այսպես կոչված, նախընտրական խոստում տալու համար, իբր ինչ-որ մեկի հետ հեռախոսային զրույցում ասել է, որ «լավ կլինի իր համար», եթե իրենք գան իշխանության։

Այսինքն՝ իշխանությունը համատարած գաղտնալսում է ընդդիմադիրներին եւ ամեն խոսքից կառչելով հետապնդումների ենթարկում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image