Իջևանի պետական քոլեջի երկարամյա դասախոս Զավեն Ալավերդյանը մայիսի 25-ին Ֆեյսբուքի իր էջում գրել է իրենց քոլեջում կատարված արտառոց դեպքի մասին․ «Տավուշի Պատրիկ Տեվեճեան տարածաշրջանային քոլեջ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Մարգարիտ Պողոսյանը` ֆիզիկական ուժ գործադրելով, հրմշտելով, սեղմելով և ձեռքի վրա կապտուկներ առաջացնելով, ստիպողաբար քոլեջի 78-ամյա մաքրուհի Էմմա Օրդինյանին մի թղթի տակ ստորագրել է տվել։ Մաքրուհին չգիտի, թե ինչ թուղթ է եղել։ Այդ մասին հաղորդում է տրվել ոստիկանությանը։ Արդյունքների մասին` հաջորդիվ»։
Իմ տեղեկություններով՝ հավաքարար տարեց կինն ինքն է դիմել ոստիկանություն: Քոլեջի տնօրենի ԺՊ-ն ցանկանում է աշխատանքից ազատել տարեց հավաքարարին ու հարկադրանքով ստորագրված թուղթը աշխատանքից ազատման դիմում կարող է լինել։