Միջազգային

Ակնկալում ենք, որ Հայաստանը պատմականորեն ճիշտ ընտրություն կկատարի․ ՌԴ ԱԳՆ

Ակնկալում ենք, որ Հայաստանը պատմականորեն ճիշտ ընտրություն կկատարի․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի համատեքստում պատմականորեն ճիշտ ընտրություն կկատարի հօգուտ Ռուսաստանի Դաշնության հետ եղբայրական հարաբերությունների ամրապնդման։ Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Ակնկալում ենք, որ ընտրությունը կլինի պատմականորեն ճիշտ՝ հօգուտ Ռուսաստանի հետ ավանդական, խոր եղբայրական հարաբերությունների ամրապնդման, որից, վստահ եմ, կշահի հայ ժողովուրդը» – ասել է Ռյաբկովը` Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում խոսելով ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության համատեքստում Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին:

Հիշեցնենք` հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image