Երեկ Գորիսում տեղի ունեցած կրակոցներից նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու անկանոն կրակոցներից 4 երեխաների հայրը ծայրահեղ ծանր վիճակում է։ Սյունիքի մարզպետի որդին, ով հունիսի 21-ից մինչ օրս խրախճանքների մեջ է և խնջույքներ է կազմակերպում ՔՊ-ի հաղթանակի առթիվ, երեկ հերթական կերուխումից հետո որոշել է հաշիվներ մաքրել Սյունիքի նախկին մարզպետի որդու հետ եւ վերջինիս կանչել է հանդիպման։ Վեճի ընթացքում Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը ապտակել է Կարեն Պողոսյանին, որից հետո կրակոցներ են հնչել։ Մարզպետի որդու ձեռքին եղած զենքից արձակված անկանոն կրակոցի փամփուշտից երկու անձ վիրավորվել է, այդ թվում Հ․Վ-ն, ով 4 անչափահաս երեխա ունի և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում՝ վզի շրջանում ստացած հրազենային վնասվածքից։ Վիրավորվել է նաև Սուրիկ Խաչատրյանի կնոջ եղբայրը։
Նիկոլ Փաշինյանի խոստացած ապագան Սյունիքում, փաստորեն, իրականություն է դառնում։ Պողպատե մանդատից ոգևորված ՔՊ թիմակիցները աջ ու ձախ հաշիվներ են մաքրում։ Մարզպետ Մելոն այնքան էր ոգևորվել, որ անգամ որդու համար Գորիսի քաղաքապետի պաշտոնն էր երազում, սակայն ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթն շուտ եկավ։