Այլ

Ինքնագլորների օգտագործումը սահմանափակում են 

Ինքնագլորների օգտագործումը սահմանափակում են 

Օրեր առաջ տեղեկացանք, որ էլեկտրական ինքնագլորների՝ սամակատների, օգտագործում Փարիզում են արգելել, այժմ էլ Ռուսաստանում են նախատեսում կիրառել խստացումներ։ Մասնավորապես՝ առաջարկվել է ինքնագլորների համար ներդնել որպես տրանսպորտային միջոց՝ համարանիշներ, ինչպես նաեւ ինքնագլոր օգտագործողների հանդեպ որոշակի պատասխանատվություն սահմանել Քրեական եւ Վարչական իրավախախտումների օրենսգրքերով։

Նախաձեռնությունը ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությանն է եւ Ավտոմոբիլային ազգային միությանը։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին ուղղված նամակում՝ նախաձեռնողները նշում են, որ Ռուսաստանում կտրուկ ավելացել է ինքնագլորների վաճառքը եւ միաժամանակ՝ 40 տոկոսով ավելացել են դրանց մասնակցությամբ վթարները։ 12 մարդ զոհվել է այդ վթարների հետեւանքով, 1082 քաղաքացի ստացել է տարբեր ծանրության մարմնական վնասվածք, որոնցից 432-ը երեխաներ են եղել։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image