Քաղաքականություն

Թող հրապարակվի քննարկվող պայմանագիրը․ ժողովուրդը պիտի որոշի՝ պետք է դա իրեն, թե ոչ

Թող հրապարակվի քննարկվող պայմանագիրը․ ժողովուրդը պիտի որոշի՝ պետք է դա իրեն, թե ոչ

Այն ժամանակ հանրությունը միավորվեց, դրա համար էլ կարողացավ հաղթանակի հասնել։ 90-ականներին գրեթե ոչինչ չկար, բայց միասնություն կար, որի շնորհիվ կարողացանք հաղթել։ Այն ժամանակ հավատ կար դեպի հաղթանակը, հավատ կար դեպի առաջնորդ, իսկ այսօր դա չկա, ինչը շատ ցավալի է մեր իրականության մեջ։ Այս մասին քիչ առաջ Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովին իր ելույթում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Մենք այսօր մի կետի ենք հասել, որ երբևէ Արցախն այսքան վտանգված չի եղել»,- ասաց Վանեցյանը՝ խոսելով նաև խաղաղության պայմանագրի մասին։

«Թող հրապարակեն այդ քննարկվող փաստաթուղթը, ժողովուրդն էլ որոշի՝ արդյոք ունի դրա կարիքը, թե ոչ։ Թող ժողովուրդը որոշի՝ ունի արդյոք խաղաղության պայմանագրի կարիք։ Ունի արդյոք Արցախի ժողովուրդը այդ պայմանագրով խաղաղության երաշխիք, թե ոչ»,- նշեց Վանեցյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image