Այլ

ՀՀ-ն և Թուրքիան պայմանավորվել են արագացնել երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը.Չավուշօղլու

ՀՀ-ն և Թուրքիան պայմանավորվել են արագացնել երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը.Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան բարձր է գնահատում Հայաստանին ցուցաբերվող օգնությունը երկրաշարժի հետևանքների վերացման գործում:

Նրա խոսքով, Արարատ Միրզոյանի հետ պայմանավորվել է արագացնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։

Չավուշօղլուն Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց է ակնկալում, ինչը, նրա պնդմամբ, բարենպաստ իրավիճակ կստեղծի տարածաշրջանում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image