Ռուս խաղաղապահների դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից կհանգեցնի ՌԴ ռազմական բազայի դուրսբերմանը Գյումրիից: Այդ մասին գրել է Սերգեյ ռուս քաղաքագետ, միջազգայնագետ Սերգեյ Մարկեդոնովը։
«Լեռնային Ղարաբաղում նոր զինված միջադեպերը վկայում են այն մասին, որ «խաղադրույքները մեծանում են», - նշել է նա։
Նրա խոսքով, Ռուսաստանի համար Կովկասում այս կետը առանձնահատուկ, նույնիսկ առանցքային նշանակություն ունի։ Ըստ Մարկեդոնովի, հիմնական մոդերատորի դերի պահպանումը Մոսկվային թույլ է տալիս ազդեցություն է թողնել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա։
«Դրա կորուստը կհանգեցնի Մոսկվայի համար դրական միտումների սառեցմանը, որոնք ի հայտ են եկել նաև Վրաստանում։ Թուրքիայի ձայնը բոլոր հարթակներում շատ ավելի բարձր է լինելու, եւ կարեւոր է պայքարել «ղարաբաղյան բանալու» համար»,-ընդգծել է ռուս քաղաքագետը։