Պարզվում է՝ կորոնավիրուսը վատ է անդրադարձել նաեւ ԲԴԽ-ի գործունեության վրա, կարելի է ասել՝ այստեղ անգործություն է տիրում։ 2 շաբաթից ավելի է՝ քննում ու չեն կողմնորոշվում՝ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցե՞լ, թե՞ ոչ։ Հիշեցնենք, որ ամսվա սկզբին անդրադարձել էինք իշխանությունների սիրելի Հայկ Հովհաննիսյանի «Հատուկ կարծիքին», որը, ըստ մասնագետների, նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է՝ ընդհուպ ԲԴԽ անդամությունից զրկելը։ Այն պարունակում է քաղաքական կոչեր, հորդոր՝ ՍԴ որոշումը չկատարելու մասին, որով արձանագրվել էր դատավոր Արայիկ Մելքումյանի իրավունքների խախտումը։ Մարտի 3-ին ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի վարչության պետին հարցրել էինք՝ վարույթ հարուցվելո՞ւ է ԲԴԽ անդամի նկատմամբ, մեզ փոխանցել էին, թե «այս պահին» քննվում է վարույթ հարուցել-չհարուցելու հարցը։ Երեկ հետաքրքրվեցինք այդ քննության ճակատագրով, մեզ փոխանցեցին, որ դեռ որոշում չկա։ Ինչո՞ւ է այսքան ձգձգվում, այդքան բա՞րդ է որոշելը։ Վարչության պետը պատասխանեց, թե այլ առաջնահերթություններ կան, երկրում արտակարգ դրություն է հաստատված եւ այլն։ Իսկ թե կոնկրետ ինչ առաջնահերթ հարցերով է զբաղված ԲԴԽ-ն, չմանրամասնեց։
Էքսկլյուզիվ
«Հրապարակ». ԲԴԽ-ն անգործության է մատնվել
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի...
Նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսեւ նախորդ անգամ, դա կանե...
Հարված թիկունքին՝ ո՞վ կսպասեր...
Ֆեյսբուքյան ադեկվատ օգտատերերը հարցնում են, թե ինչով էր, ի վերջո, պայմանավորված գործող ԱԺ-ի վերջին ք...
«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշո...
Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, սպասո...
Արփինե Սարգսյանի և ամուսնու եկամուտները կտրուկ աճե...
ՆԳՆ Արփինե Սարգսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։ Սա...
×
❮
❯