Քաղաքականություն

Ադրբեջանցի փախստականների նպատակը Հայաստանը ներսից քանդելն է. Միջազգային իրավունքի դոկտոր

Ադրբեջանցի փախստականների նպատակը Հայաստանը ներսից քանդելն է. Միջազգային իրավունքի դոկտոր

Ադրբեջանցիները չեն փախել Հայաստանից, որովհետև իրենց նկատմամբ հետապնդում որպես այդպիսին չկար, նրանք հեռացել են իրենց կամքով․ նրանց ոչ ոք չի պահանջել լքել Հայաստանը։ Անդրադառնալով Ալիևի՝ 300 հազար, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների Հայաստան «վերադարձին», ասաց Էռլանգեն-Նյուրնբերգ համալսարանի դասախոս, միջազգային իրավունքի դոկտոր, Հայ-գերմանական իրավաբանների ասոցացիայի նախագահ Գուրգեն Պետրոսյանը։

«Եվ իրակավական տեսանկյունից մեծ հարց է առաջանում, ի՞նչ հիմքով են իրենք պահանջում վերադարձ, այն դեպքում, երբ իրենք կամովին են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Այն պարագայում, երբ մենք ստիպված ենք եղել Ադրբեջանից հեռանալ, իսկ հետագայում նաև Արցախից և վերադառնալու իրավական հիմքն ունենք, իսկ իրենց պարագայում, պետք է շատ խոր իրավաբանորեն ներկայացնեն, թե ո՞րն է վերադառնալու իրավական հիմքը։ Եթե դրան նայենք քաղաքական տեսանկյունից, ապա դա շատ հեռուն գնացող քաղաքականություն է։

Սա իրենց հերթական պահանջն է, որ իրենք պարբերաբար ներկայացնում են Հայաստանի իշխանություններին, որ թե իշխանությունը, թե Հայաստանի հասարակությունը կենտրոնանան այդ խնդրի վրա։ Սակայն սա նորություն չի, իրենք պարբերաբար մանր խնդիրներ են ստեղծում, քաղաքական պահանջներ են դնում, դրանով ամբողջ ուշադրությունը սևեռվում է մի խնդրի վրա և արդյունքում մոռացվում է, թե իրենք ինչ այլ գործողություններ են անում։ Սա հասարակ դիվանագիտական շախմատ է, որ իրենք խաղում են։ Մեր կողմից, ցավոք սրտի, չի երևում, թե ինչպիսի խնդիրներ ենք մենք իրենց ստիպում, որ Ադրբեջանում դա խնդրո առարկա դառնա և իրենք սկսեն լուծումներ գտնել դրա համար։

Ինչքան է դա իրատեսական, թե այդ 300 հազարը կվերադառնա, թե չի վերադառնա՝ դա հարցի մյուս կողմն է, քաղաքական տեսանկյունից լուրջ խնդիրներ ու իրավական ռիսկեր են առաջանում։ Եթե մենք քսան, երեսուն տարվա կտրվածքով նայենք, բնականաբար, խոսքը միայն 300 հազարի մասին չի, նաև ժառանգների, ընտանիքների մասին է, այդ 300 հազարը գոնե երեք անգամ պետք է կրկնապատկել»,-ասաց Պետրոսյանը։

Նա հավելեց, որ այդ թվով ադրբեջանցիների Հայաստան գալը նշանակում է, որ իրենք նաև Ագզային Ժողովում պետք է ներկայացվածություն ունենան, ունենան իրենց ներկայացնող քաղաքական ուժը, ներկայացված լինեն պետական բոլոր մարմիններում։

«Նրանց նպատակը ոչ թե վերադարձն է, այլ ներքին կարգով Հայաստանը վերացնելը», ասաց Գուրգեն Պետրոսյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image