Միջազգային

Երկրի զինվորականներին խոստացել է չուղարկել Ուկրաինա՝ կռվելու

Երկրի զինվորականներին խոստացել է չուղարկել Ուկրաինա՝ կռվելու

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանրապետության բանակի զինծառայողներին վստահեցրել է, որ նրանց չի ուղարկի Ուկրաինայում կռվելու։

«Ես ևս մեկ անգամ ընդգծում եմ, սիրելի՛ ընկերներ, ոչ ոք ձեզ չի ուղարկի այս կոտորածի մեջ։ Մեզ պատերազմ պետք չէ։ Վատ է, որ Ուկրաինայում պատերազմ է։ Մենք աջակցում ենք խաղաղ կարգավորմանը», - հայտարարել է Բելառուսի նախագահը։

Նրա խոսքով՝ Բելառուսի ժողովուրդը խաղաղասեր է և չի ուզում կռվել, «սակայն մենք մտադրություն չունենք գլուխ խոնարհելու թշնամու առջև»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image